Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բեռլինը Կիևին կհատկացնի 500 միլիոն եվրոյի վարկ

Բեռլինը Կիևին կհատկացնի 500 միլիոն եվրոյի վարկ
08.01.2015 | 13:58

Բեռլինում համաձայնագիր է ստորագրվել Կիևին 500 միլիոն եվրո նպատակային վարկ տրամադրելու մասին՝ լրագրողներին հայտնել են Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունից: Այդ վարկը դեռ օգոստոսին էր կանցլեր Անգելա Մերկելը խոստացել: ՈՒկրաինական կողմից պայմանագիրը ստորագրել են տնտեսության զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրամովիչուսը և ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն, գերմանական կողմից՝ տնտեսության նախարարության քարտուղար Մատիաս Մախնիգը: Ստորագրումից առաջ ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: «Գերմանիան կշարունակի աջակցել ՈՒկրաինային քաղաքական ու տնտեսական կայունացման իր ծանր ճանապարհին»՝ հայտարարել է Գաբրիելը: Նա կարծում է, որ այդ համաձայնագրով Գերմանիան կարևոր ներդրում է անում ՈՒկրաինայի արևելյան շրջանների վերականգնման գործում: Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ վարկը կուղղվի կործանված ենթակառույցների վերականգնմանը արևելյան շրջաններում:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ